28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Էս ի՞նչ արեցիր, Պողոս

19233_naira_zohrabyan_1_M

Նամակ Պողոսին

Բարև սիրելի Պողոս, որ բազմամարդ ընտանիք ունես ու քո բազմամարդ ընտանիքով մեկ տարի առաջ փողոցներ էիր փակել, մերժելով նախկին հանցավորներին ու քո բազմամարդ ընտանիքը հավատում էր, որ այսուհետ ինքն է երկրում միակ իշխանությունը և քո բազմամարդ ընտանիքի ձայնն այլևս աղբ ու «ատխոդ» չի, ինչպես եղել է երկար, շատ երկար տարիներ:

Հիմա, իմ հարգարժան Պողոս, պարզվում է, դու ու քո բազմամարդ ընտանիքը անգրագետ եք ու էդ դուք ո՞վ եք, որ «գլխաքանակային» առավելություն ունենալով, հանկարծ որոշեք Ամուլսարի ճակատագիրը:     

Դուք, իմ հարգաժան Պողոս ու պողոսներ, ձեր գործառույթը մեկ տարի առաջ արդեն կատարել եք, երբ դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էիք, որին գրկում ու համբուրում էին և ով հավատում էր, որ ինքը այլևս անդառնալիորեն հպարտ է ու անդառնալիորեն քաղաքացի:     

Հիմա, իմ բազմամարդ ընտանիքի հայր Պողոս, պարզվում է, ինչպես հայտարարեց իշխանության մի բավականին բարեկիրթ ներկայացուցիչ, դու անգրագետ ես, քո ընտանիքը անգրագետ է և չի կարելի թույլ տալ, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանի հպարտ քաղաքացի Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը Ամուլսարի հարցում որոշում կայացնի:

Ահա այսպես, իմ բարեկամ Պողոս:     

Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր Պողոս:

Բարևներ բազմամարդ ընտանիքիդ` իմ լավ Պողոս: 

Ֆեյսբուքյան հանրագրում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսպես իր խոսքն է ուղղել «անգրագետ Պողոսին», ում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չէր ցանկացել տեսնել դերակատար Ամուլսարի հարցում որոշում կայացնելու գործում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ