24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք. Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին /տեսանյութ/

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ դիմելով իրեն դատի տված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նա «լայվով» ցուցադրեց աղբակույտեր՝ դրանց առկայությունը համարելով ոչ համահունչ քաղաքապետի արժանապատվությանը․

«Մինչ մենք այստեղ արժանապատվություն ենք որոնում, ոմանք կորցրել են իրենց արժանապատվությունը եւ դատական հայցերի միջոցով փորձում են գտնել իրենց արժանապատվությունը։ Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Իսկ այն ինչ այս պահին արձանագրում եմ ես, արժանապատվության հետ համահունչ չէ»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ