20 Հունվարի, Հինգշաբթի, 2022
KFC

ՀՅԴ Հայաստանի ԳՄ Հայտարարությունը՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրների վերաբերյալ

HJD

Ամուլսարի շահագործման առնչությամբ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձեւավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը։

Առաջնահերթություն համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը՝

– ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։

-Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում։

Կարևորելով խնդրի հանրային հնչեղությունըերկրի սոցիալտնտեսական ևբնապահպանական հեռանկարի վրա վերջինիս   հնարավոր լրջագույնազդեցությունն ու ռիսկերը,   նպատակահարմար ենք   գտնում՝

– հանրային և մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների,

–  վերականգնել առողջ երկխոսությունը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ,

– հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող եւ հանրության կողմից ընդունելի որոշման։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
21-ը օգոստոսի 2019 թվական

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ