21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Երբ Նիկոլ Փաշինյանը դարձել էր վարչապետ, ասեցի՝ համբերեք մի 2-3 ամիս հետո Նիկոլին էլ կսկսեք քլնգել. Սեյրան Սարոյան

20119695

Շատ վատ երևույթներ են սկսվել, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով վերջերս հանրության շրջանում տիրող իրավիճակին:

«Սաղ ազգը հելավ կանգնավ, արեցինք թավշյա հեղափոխություն, որ սաղս սիրենք իրար, հարգենք, բայց տեսնում ենք սաղ բամբասում են իրարից, որ սայթը մտնում ես, սաղ քֆուր-քյաֆար», – ասաց Սարոյանը:

Նա հիշեցրեց իր նախկին խոսքը, որ շուտով Փաշինյանին էլ են սկսելու քննադատել:

«Ի՞նչ ա մեր ուզածը, ո՞ւր ենք էթում սենց: Երբ Նիկոլ Փաշինյանը դարձել էր վարչապետ, իմ ինտերվյուները կհիշեք՝ ասեցի համբերեք, էն ազգն եք՝ մի 2-3 ամիս հետո Նիկոլին էլ կսկսեք քլնգել: Տեսա՞ք, որ ես ճիշտ էի: Մեր ազգը խի՞ չի կարում իրար սիրի: Սենց մթնոլորտ ա, որ սաղ ազգը իրար թշնամի են», – ասաց Սարոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ