16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարիա Զախարովան` Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու մասին Էրդողանի հայտարարության մասին

Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Զախարովան նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում որևէ ռազմական գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է Սիրիայի թույլտվությունը։

«Այստեղ խոսքն ինքնիշխան պետության մասին է, ուստի դա առաջին և անհրաժեշտ պայմանն է։ Սա Ռուսաստանի անփոփոխ սկզբունքային մոտեցումն է և այն վերաբերում է նաև Թուրքիայի կողմից կազմակերպվող գործողություններին։ Անկասկած մենք մշտական կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ։ Այս պահին կան լուծվող և դեռևս չլուծված խնդիրներ, բայց դա չի կարող ազդել Սիրիայի՝ որպես ինքնիշխան պետություն սեփական տարածքները վերահսկելու և իր տարածքում տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքի վրա», – նշել է խոսնակը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում բամիցս հայտարարել է, որ Եփրատի արևելյան հատվածում նոր ռազմական օպերացիան է ծրագրվում, ինչի մասին տեղյակ են ԱՄՆ-ն և Ռուսաստանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ