19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Լենան կամ պետք է խոստովանի, որ քյոլել է, կամ՝ հրաժարական տա

07EEBE39-64F7-4AF0-A88D-422FFA4EAC1B

«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ!!))

Ուրեմն կար-չկար մի երկիր կար, որը որոշել էր անցնել կենսաթոշակային կուտակային համակարգի: Մեկ էլ էդ երկրի գեղի հերոսը՝ տվյալ դեպքում Թանդիլյան ազգի ներկայացուցիչ Մանեն, շարժում է սկսում, ԴԵՄ ԵՄ հռչակում ու սկսում մե փիառիցցա, մե պայքար-պայքար մինչև, որ դառնում է թավշյա առաջին սոցապ նախարարը ու ասում, որ մոտավորապես «Սերժը ճիշտ էր, ես սխալ»:

Կենսաթոշակային համակարգին դեմ ելած ակտիվիստը համբուրեց թավշյա կառավարության խաչը ու համակարգը աշխատացրեց: Հիմա պատմությունը կրկնվում է Նազարյան ազգի ներկայացուցիչ Լենայի հետ, որը ԴԵՄ ԷՐ Ամուլսարի հանքի շահագործմանը, բայց թե փորձաքննությունն է հիմա էլ վիձիծե լի ասել, որ «Սերժը ճիշտ էր, Լենան սխալ»:

Քաղաքական սկզբունքայնության կես նշույլ անգամ ունեցող ու հանուն գաղափարի պայքարող ցանկացած քաղաքական գործիչ թե կենսաթոշակների դեպքում, թե Ամուլսարի դեպքում՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՐ: Մանեն դա չարեց, իսկ Լենան կամ պետք է խոստովանի, որ նախկինում կոմպիտենտ հայտարարություններ չի արել (քյոլել է պոպուլիզմով, տուպո խաբել է), կամ հրաժարական պետք է տա: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ոչ մեկն է անելու, ոչ մյուսը, չէ՞ տիկին Նազարյան»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ