19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԴ դատավորներին փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկը համարում են «վաղ կենսաթոշակի սխեմա»

Արդարադատության մեր նախարարությունում ՍԴ դատավորներին փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկը համարում են ոչ թե կոռուպցիայի դրսևորում, այլ «վաղ կենսաթոշակի սխեմա»։

Իհարկե, գնահատելի է, որ մեր հարգելի գործընկերները տիրապետում են մեղմասացության (էվֆեմիզմի) նուրբ արվեստին, բայց վատ է, որ այդ հարցում հետևողական չեն։

Օրինակ՝ ինչո՞ւ հափշտակությունն այսուհետ չանվանել «սեփականության վերաբաշխման սխեմա», կամ դասալքությունը՝ «զինծառայության հարաբերությունները վաղ ավարտելու սխեմա», սպանությունը՝ «մարդու կենսագործունեությունը վաղ դադարեցնելու սխեմա», խուլիգանությունը՝ «հանրային անդորրը վերբալ գունազարդելու սխեմա», իսկ պետական դավաճանությունը՝ «միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտի հավատարմություն դրսևորելու սխեմա»։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ