28 Հունվարի, Ուրբաթ, 2022
KFC

Արամի վրա «նոր կեղտ են բռնել»…. այստեղ են ասել՝ «բա Սերժի ժամանակ խի ՞չէիք խոսում». Հայկ Մամիջանյան

68437665_10214156131037369_346145635021357056_n

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չեմ դադարում զարմանալ մեր դեմ վարվող տեղեկատվական պայքարի «կացինության» աստիճանի վրա։

Արամի վրա «նոր կեղտ են բռնել». այն, որ ինքը 2017 թվականի սեպտեմբերին ուղեկցել է Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին Բաքու կատարած այցի ժամանակ։ Այտեղ են ասել՝ «բա Սերժի ժամանակ խի ՞չէիք խոսում»՝ Արամ Բարսեղյանի անունը նշված էր պատվիրակության կազմում։

Կամ՝ Ձեր կարծիքով՝ կուրորտային տե՞ղ են գնացել, որ Արամին էլ տարել են հետները: Ձեր կարծիքով՝ հերթ էին կանգնած մարդիկ, որոնք պատրաստ էին Բաքու գնալ։ Ես հո լավ գիտեմ, թե ինչ կարեւոր էր Արամի այնտեղ լինելը նկարահանման եւ այլ տեխնիկական հարցերի ապահովման համար, որպեսզի ադրբեջանական կողմը չկարողանար նենգափոխել մեր պատվիրակության փայլուն աշխատանքը։

Բա ինչի՞ էիք այն ժամանակ հպարտանում, որ Արցախի անկախության կենացը մեր պատվիրակության անդամները թթի օղիով խմում են Բաքվում կամ համարձակ ելույթներ են ունենում։ Այդ ամենում իր ավանդը ուներ նաեւ Արամը։

Չհիշեցնեմ մեր խորհրդարանականների այցը Մոսկվա, որտեղ իրենք նենց էին շոփփինգով տարվել, որ ադրբեջանցիների ու թուրքերի ելույթներին պատասխանելը մնացել էր Աշոտյանի վրա: Կամ՝ ԱՄՆ այցը, որից հետո ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանին կտրուկ աճեց:

Ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին. որ դուք Ձեր տիկնանց եւ այլ բարեկամներին պարզապես ման գալու եք տանում գործուղումների պատրվակով, դեռ չի նշանակում, որ բոլորը այդպես են արել։

Իսկ ինչ վերաբերվում է բուն պատմությանը. Արամ Բարսեղյանին, Արմեն Աշոտյանին կամ մեզանից որեւէ մեկի դեմ «նստացնելով» պայքարելը նույննա, ինչ հրդեհը փչելով հանգցնես՝ ավելի ենք ուժեղանալու»։

 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ