17 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Ամուլսարը սար է մնալու. բողոքի ակցիա կառավարության մոտ /տեսանյութ/

Ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում ՀՀ կառավարության դիմաց: Երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը հայտարարեց, որ հանքի շահագործման կամ դրա արգելքի վերաբերյալ որոշումը կայացնելու է կառավարությունը: ՔԿ-ն պարզապես հայտնում է, որ ՀՀ ՔՕ-ի 282-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման հիմքեր չկան:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 282-րդ հոդվածը սահմանում է՝ պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը:

Երեկ միաժամանակ բողոքի ակցիա ու երթ է տեղի ունեցել Ջերմուկում: Ակցիայի մասնակցիներն ասել են, որ ցանկացած փորձաքննություն չի ազդելու իրենց որոշման վրա, և Ամուլսարը սար է մնալու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ