20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սրա համա՞ր դուրս եկան փողոց, գոռացին, որ էղածն էլ չորանա՞ր. օգոստոս ամիսը կիսվել է, բայց հուլիսի թոշակը չկա

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին բավական վրդովված պատմեց, որ օգոստոս ամիսը կիսվել է, բայց հուլիսի թոշակը դեռ չի ստացել: Ասաց՝ մինչեւ «Նիկոլի հեղափոխությունը չի եղել մի ամիս, որ թոշակն ուշանա»:  77-ամյա տիկին Ռոզան պատմեց, որ միայնակ է, խնամող չունի, միակ դուստրը երկրից դուրս է բնակվում: Ասաց՝ երբեմն օգնում են, բայց հո՞ չի կարող անընդհատ անհանգստացնել աղջկան, փեսային:

«Էղածը մի փող չի, 35 հազար, էն էլ չեն տալիս: Լավ, բա ո՞նց ապրենք, ի՞նչ ուտենք: Դեռ ձմեռվա մասին չեմ խոսում, որ Փաշինյանը խոստացավ գազը, լույսը էժանացնի ու խաբեց: Ամառ օր ա, մարդ եմ, ուզում եմ կես կիլո միրգ առնեմ …  ամսի 13-ին ստուգել եմ, դեռ թոշակ չկա: Սա շնո՞րհք ա, սրա համա՞ր դուրս եկան փողոց, գոռացին, որ էղածն էլ չորանա՞ր»:

Տիկին Ռոզայի խոսքով՝ բարեկամուհուն խնդրել է բանկից ճշտել, թե ինչո՞ւ են ուշացնում կենսաթոշակները: Այստեղ պատասխանել են՝  իշխանափոխությունից հետո նախորդ ամսվա կենսաթոշակները հաջորդ ամսվա սկզբին այլեւս չեն վճարվում: Այնպես որ, լավագույն դեպքում տիկին Ռոզան կենսաթոշակը կարող է օգոստոսի կեսից հետո ստանալ :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ