25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս շաբաթ մեկնարկեց մեր անվճար իրավական խորհրդատվությունների շարքը. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս շաբաթ մեկնարկեց մեր անվճար իրավական խորհրդատվությունների շարքը:

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, մեր թիմը մինչեւ օգոստոսի վերջ կշարունակի խորհրդատվությունները Երեւանում։

Հաջորդ շաբաթ մենք կլինենք Գյումրիում «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» ՀԿ մեր գործընկերների հետ շիրակցիներին անվճար իրավական խորհրդատվություն տրամադրելու համար։

Գյումրիում ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ՝ զանգահարելով ‎+374 94 41 03 54 եւ 098 83 12 54 հեռախոսահամարներին։ Ընդունելության գրանցված անձինք լրացուցիչ կտեղեկացվեն ընդունելության օրերի եւ ժամերի մասին»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ