26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեղադրանքի առաջադրումը հստակ քաղաքական հետապնդում է դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան

Մեղադրանքի առաջադրումը հստակ քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Պարզապես սա դատական համակարգն իրեն ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Մենք տեսանք, որ որոշ քայլեր հաջող էին՝ ԲԴԽ-ն կարողացան իրենց ենթարկել կամ դատավոր Արմեն Դանիելյանին կարողացան իրենց ենթարկեցնել: Որոշ քայլեր էլ անհաջող էին, օրինակ, Դավիթ Գրիգորյանին չկարողացան, ՍԴ-ն չկարողացան իրենց ենթարկեցնել: Այսպես՝ իշխանությունը պարտիզանական պայքար է մղում է դատական համակարգը վերցնելու համար»,- նշեց Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է  ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ՝ պաշտոնական կեղծիք: Դատավորը մեղադրանքը չի ընդունում և հայտնում է, որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակը պարզ արտահայտությունն է նրա, որ այսօրվա քրեադատավարական օրենսգրքի մեջ դրված պահանջները դատարանները չեն կարողանում բավարարել:

«Տեսեք, Հայաստանում կա ընդամենը 270 դատավոր և այդ դատավորներից շատերը քննում են մինչև 100 դատական գործ, սա սարսափելի մեծ թիվ է, այսինքն՝ դատավորների թիվը շատ քիչ է: Սա նշանակում է, որ դատավորները պարզապես չեն հասցնում իրենց գործերը քննել և այս դեպքում էլ չհասցնելով այդ գործի քննարկումը՝ կարծում եմ, ինչ-որ մի թուղթ է գրել, որ հետաձգվում է գործի քննարկումը: Այստեղ հանցագործություն տեսնելը պարզապես զարմանալի է, որովհետև հանցագործության մեջ պետք է լինի շահ: Թե ինչ շահ կարող էր Դավիթ Գրիգորյանը հետապնդել դատը հետաձգելով՝ պարզապես ինձ համար զարմանալի է»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ