25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալավերդիում 600 մարդ գործազուրկ է: Դժգոհությունները խորանում են. Փաստ

Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակ­վել։ Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։ 

Թերթի լրագրո­ղի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունը հայտնեցին՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաև իշխանություն­ների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե ոչ մի նկատելի քայլ չի կատարվում։

Նրանք դժգո­հում էին նաև իրենց պատգամավորներից, որոնք ժամանակին ճոխ խոստումներ էին տվել, իսկ հիմա դրանց մասին մոռացել են։ Ի դեպ, տեղացիները նշում էին, որ ներկայումս ողջ քաղաքը գտնվում է ծայ­րահեղ ծանր վիճակում, բնակչության 90 տոկոսը կքած է վարկերի տակ, իսկ վարկառուների մեծ մասի վարկային պատմությունները դասակարգված են՝ նրանք գտնվում են «սև» ցուցակներում։ 

Թերթի զրուցակիցներից մեկը, որպես քաղաքի մտավորականության ներ­կայացուցիչ, նշեց, որ ալավերդցիները պատրաստվում են հերթա­կան անգամ նամակով դիմել կառավարությանը՝ գործարանի վերագործարկման հարցով։ Նա նաև հավելեց, որ քննարկվում է բողոքի էլ ավելի մեծ ցույցեր կազմակերպել՝ գուցե նաև ճանապարհներն ու եր­կաթգիծը հերթական անգամ փակելով։ Իրավիճակի ծանրությանը գումարվում է նաև քաղաքի ճանապարհների խայտառակ վիճակը:

Այս եւ այլ հրապարակումերին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ