13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում հանդիպեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների,  գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Սերգեյ Նարիշկինն իր ելույթում մասնավորապես անդրադարձավ  երկկողմ գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորություններին:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին` հայ-ռուսական համակողմանի համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրեց ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով, ինչպես նաեւ նվիրեց Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից տպագրված հայերեն առաջին տպագիր գիրքի կրկնօրինակը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ