20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արսեն Թորոսյանը հաջողացրեց իր օպերացիան. Ժողովուրդ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին: Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից:

Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Ըստ մեր տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր է պահանջել առողջապահության նախարարից: Վերջինիս ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, ներկայացրել է, որից հետո էլ նման որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ սա նույն Խուրշուդյանն էր, որին հենց Արսեն Թորոսյանն էր երաշխավորել, որ նշանակվի և նույնիսկ պաշտոնական արձանագրություններում կա, թե ինչպես է առաջադրել և կողմ քվեարկել Խուրշուդյանին: Բայց երբ 2019թ. հունվարից Առողջապահական տեսչությունը առանձնացավ նախարարության կազմից, Թորոսյանը սկսեց Խուրշուդյանից ազատվելու օպերացիան ու, պարզվում է, հաջողեց: Նշենք, որ այս օրերին փորձում ենք կապ հաստատել Խուրշուդյանի հետ, սակայն չի ստացվում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ