11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Հլը սրանց ավտոների գույնը նայի ու մեր գույնը քցած սառոչկաների գույնը նայի. թեժ կրքեր կառվարության մոտ

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց:  Բնակիչների խնդիրը կապված է ոռոգման ջուր չունենալու հետ: Նրանք բողոքում են, որ ոռոգման  ջուր չունեն այգիները ոռոգելու համար: Գյուղում  7 օր է՝ ջուր չկա, բերքը չորանում է: 

Գյուղացիները դժգոհում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, նշելով, որ նա չի  կարողանում իրենց հարցերին պատասխանել:

Ասում են՝ վիճակը փակուղային է, չեն գնալու, մինչև որևէ լուծում չտրվի: Նրանք  հանդիպում են պահանջում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  

«Հլը սրանց ավտոների գույները նայի, հլը նայի, Երևանը փայլում ա, պլպլում ա: Ավտո չունե՜ն: Հլը սրանց ավտոների գույնը նայի ու մեր գույնը քցած սառոչկաների գույնը նայի»,-հայտարարեց Կառավարության մոտ բողոքի ակցիա անող քաղցրաշենցիներից մեկը:

«Սենց ավտոների մեջ նստողը ժողովրդի ղադրը կիմանա՞: ՋՕ-երի տնօրենը 5-նոց մատորով Լեքսուսով եկավ մեր գյուղ, ժամ ու կես կանգնած խոսում էր մեզ հետ՝ առանց մատոռն անջատելու: Մտքի մեջ էլ ասում ա՝ այ հարիֆներ, էս ձեր փողերն եմ վառում: Բենզինով էլ աշխատում էր»,-նշեց մեկ այլ քաղաքացի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ