19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Արման Թաթոյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

555214 (1)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործը, Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բոլոր հարցերը ՄԻՊ Արման Թաթոյանի անմիջական ուշադրության ներքո են: Այս մասին հայտնեց ինքը՝ Ա. Թաթոյանը, լրագրողների հետ զրույցում:

Նա անդրադադարձավ Ռոբերտ Քոչարյանի գործին և վերջինիս փաստաբանների՝ ՄԻՊ-ին ուղղված դիմումին.

«Կոնկրետ գործով դատավորների գործողությունների մասով մտահոգություններին տեղյակ եմ, բայց ես դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել էր ինձ, որից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ փաստարկները գրավոր  ներկայացնի, որպեսզի առավել մանրամասն հարցն ուսումնասիրելուց հետո  հասկանանք՝ դա մեր իրավասությունների մե՞ջ է, թե՞ ոչ, որովհետև ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են,  որ սա արդարադատությանը չի առնչվում, այլ կազմակերպական բնույթի հարց է»:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ Քոչարյանի կալանավորումից հետո ինքն այցելել է նրան ՄԻՊ նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով պաշտպանական կողմի մտահոգությունները.

«Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են։ Դժգոհություններ պահման պայմանների հետ կապված  չներկայացվեց: Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող հրապարակել. օրենքն արգելում է»:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, Ա. Թաթոյանը հավելեց, որ  Քոչարյանը հայտնել է նույն մտահոգությունները, որոնք վերաբերում են դատարաններին, և որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները:

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ