15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Սկանդալ՝ սոցապ պաշտոնյայի մասնակցությամբ.168.am

35960_ARSEN_ohanyan_M

168.am-ը գրում է.

«Պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ:

Օրերս Սոցիալական ապահովության ծաառյության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Եվ նկատենք, անկախ այն բանից, թե ինչ բովանդակություն ունի պաշտոնյայի գրառումը, միևնույն է, երևույթն ինքնին խոսում է այն կարևորագույն խնդրի մասին, որ պետական կառավարման օղակներում իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և շունը տիրոջը չի ճանաչում: Այլ հարց է, թե ինչո՞ւ է խնդիրը պետական ծառայողը հանրայնացնում, և այն էլ՝ «հեղափոխական» պաշտոնյան՝ իր «հեղափոխական» ղեկավարի դեմ:

Նշենք, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը: Նրանց վերադասը համարվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.am–ի հետ զրույցում խոստովանեց, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը շատ լուրջ որակեց:

Նախարարը, հակառակ ծառայության պետի տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարեց, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:

Բանն այն է, որ ծառայության պետ Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից և այս մասին զեկուցել է   նախարար Բաթոյանին:

Ինքը՝ Բաթոյանը ևս, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է դիմել, ինչից հետո անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության աշխատակազմի ղեկավարին, և դեռևս մտմտում է՝ խնդիրն ինչպես հանգուցալուծել:

Ստացվում է՝ նախարարը լիովին տեղեկացված է եղել ծառայության ներքին գզվռտոցներին, սակայն իրավիճակի տերը չի կարողանում դառնալ կամ որոշակի կաշկանդվածություն ունի: Ինչպես հայտնի է, Զարուհի Բաթոյանը շատ մտերիմ է ծառայության նախկին պետ, ՔՊ-ական Արման Բոշյանի հետ, ով այսօր իշխանական «Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր է,   իսկ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանը հենց նրա բերած կադրերն են:

Թերևս այդ է պատճառը, որ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դժգոհությունը այսօր հակառակ կողմից հրապարակայնորեն հասել է վարչապետին, «անարդյունավետ աշխատող» պաշտոնյաներ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանն իրենց ներկայացնելով որպես իրավիճակի զոհեր՝ բողոքել են վարչապետին՝ ասելիքը Ֆեյսբուքով հանրայնացնելու միջոցով:

Սպասվում է, որ հենց այսօր վարչապետն ազատման դիմում(ներ) կստորագրի։ Ո՞ւմ կնախընտրի պահել համակարգում՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, ով սկանդալային միջադեպերից բացի՝ այլ բանով մինչ օրս աչքի չի ընկել, թե՞ նրա աշխատանքի անարդյունավետությունից դժգոհող ղեկավարին, որին դարձյալ վարչապետն է նշանակել՝ 2019թ. մարտին:

Մի ուշագրավ տեղեկություն՝ Արսեն Օհանյանը, ով պետի ճնշումներից պոռթկացել է Ֆեյսբուքում, պետական համակագում իր նշանակվելու պահին ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է գտնվել՝ գողության մեղադրանքով :

Նկատենք, նրա նկատմամբ հարուցված քրգործը կարճված լինելու մասին մինչ այս պահը ոչ ՀՀ Գլխավոր դատախազությունից,   և ոչ էլ հրապարակված նյութերում հավաստիացումներ չգտանք: Փաստորեն, ՍԱԾ այդ ժամանակվա պետ Արման Բոշյանը պետական լուրջ պաշտոնի համար նախարար Մանե Թանդիլյանի նշանակմանը ներկայացրել է ՌԴ-ում համակարգչի գողության մեջ մեղադրվող անձի թեկնածությունը՝   չկարևորելով թեկնածուի անցյալը, կամ էլ Բոշյանը քաջատեղյակ լինելով՝ շրջանցել է թեման, որովհետև հանուն ընկերության՝ պետք էր ամեն գնով Արսեն Օհանյանին տեղակալի պաշտոնը բաշխել:

Փորձեցինք համակարգի ներսում մի քանի հարցախույզով ներքին գզվռտոցների ու ծառայության պետի դեմ այս երկու պաշտոնյաների ընդվզման պատճառը հասկանալ, վարկածները շատ չէին, հիմնականում շեշտադրում էին, որ պետ-տեղակալ կոնտեքստում է ընդվզումը, իսկ նորեկների տարաձայնությունները միայն աշխատանքային բնույթ են կրում: Ծառայության աշխատակիցների խոսքով՝   ակտիվիստ Արսեն Օհանյանը փողոց փակելուց այն կողմ այդպես էլ չի անցել, իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում ծառայության լրջությունն ու պատասխանատվությունը չի գիտակցում այնպես, ինչպես պետական ցանկացած ծառայող, մինչդեռ ծառայության պետը շարունակաբար ծանր ռեժիմով աշխատանք է պարտադրում նրան, և սա էլ դարձել է Ֆեյսբուքում պայթելու թեմա: Աշխատակիցները նաև պատմում են, որ Արսեն Օհանյանը Վանիկ Բաբաջանյանի հետ թիմ է դարձել, ֆեյսբուքյան գրառումներից հետո ներսում լարված մթնոլորտ է ձևավորվել:

Ծառայողներին խնդրեցինք ավելի որոշակի դրվագներով պաշտոնյաների միջև ներքին լարվածությունը նկարագրել, նրանք ուղղորդեցին հետևել անհաշտ տեղակալ ֆեյսբուքյան էջին, ասացին՝ պետական պաշտոնյային անհարիր վարքը հենց այստեղից էր պետք նկատել՝ իրենց դիմելուց առաջ:

Եվ, ինչպես ասում են՝ կինոն սկսվեց հենց այստեղից. պետական պաշտոնյայի էջում հայտնաբերեցինք ինչ ասես՝ սեռական փոքրամասնությունների մասին քողարկված քարոզչությունից ՝ մինչև սեռաքաղց մեկնաբանություններ, իսկ բանակը վարկաբեկող ու քրիստոնեական արժեքները ծաղրող գրառումները, պարզվում է, արդեն իսկ նկատել և արխիվացրել են մի քանի լրատվամիջոցներ ու օգտատերեր, և դրանք այս անձի մասին ամենաորոնվող հարցումներից մեկն են՝ google-ի պահած հիշողության մեջ: Փաստորեն, պաշտոնավարմանը զուգահեռ՝ Արսեն Օհանյանն անկաշկանդ ակտիվիստ է մնացել նաև հրապարակային դաշտում: Մի քանի րոպեներում ի մի ենք բերել գրառումների, թերևս, ավելի ցցուն օրինակները, իսկ դրանք չափազանց շատ են, և որքան էլ զարմանալի թվա՝ սեռաքաղց գրառումներով պաշտոնյան հրապարակային դաշտում ինքնադրսևորվել է նաև այս օրերին, երբ վարչապետի ապարատում իրեն՝ որպես պետական ծառայող, հնարավոր է՝ տնտղում են, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնեն:

Ներկայացնում ենք նշյալ պաշտոնյայի կողմից Ֆեյսբուքում արված գրառումներից որոշ դրվագներ՝ առանց մեկնաբանության:

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խոստացավ մեր թեմայի վերաբերյալ վարչապետի կարծիքը մեզ փոխանցել օրվա երկրորդ կեսին, մինչ այդ կփորձենք նաև ՍԱԾ պետի ու տեղակալի պարզաբանումները ստանալ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ