16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրջ բունտ է հասունանում. Փաստ

Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաեւ միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից:

Խնդրի մասին թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է՝ փաստելով, որ հարցը գնալով ձնագնդի էֆեկտ է ստանում: Թերթի տեղեկություններով, Ալավերդիում եւ հարակից գյուղերում Ալավերդու պղնձաձուլարանի եւ Թեղուտի փակման հետ կապված լուրջ բունտ է հասունանում, եւ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում:

Մասնավորաբար՝ թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ բնակիչներն առաջիկայում որոշել են բլոկադայի ենթարկել քաղաքի ընդհանուր լոգիստիկ համակարգը՝ մի քանի օրով փակելով մայրուղին եւ երկաթգիծը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ