19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հունան Պողոսյանը պատրաստ է վեթինգի

«Մտավախություններ չունեմ, ոնց կվերաբերի բոլորին, ինքս պատրաստ եմ ընդհանուր հիմունքներով ենթարկվել: Ինքս մտավախություններ չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ դրական արտահայտվելով վեթինգի մասին:

Թե ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզում սևազգեստների առումով՝ հարցին, Հ.Պողոսյանը պատասխանեց, որ Սյունիքում ապրում է իրավահարգ ժողովուրդ, իսկ քրեածին հանցավոր միջավայրի տարրեր միշտ եղել են ու կան.

«Դրա համար կան պատկան մարմիններ, որոնք պատշաճ մակարդակով իրենց գործառույթն են իրականացնում: Դա պետք է կրի մշտական բնույթ, և պատկան մարմինները մշտապես պետք է զբաղվեն քրեածին հանցավոր միջավայրում որևէ կերպ իրենց հեղինակություն համարողների և որևէ կերպ իրենց օրենքից վեր դասողների դեմ»:

Անդրադառնալով հակահեղափոխական տրամադրություններին՝ մարզպետը նշեց, որ այս պահին Սյունիքում չի տեսնում նման տրամադրություններ ունեցող մարդկանց, հակառակը՝ գնում է ստեղծագործ աշխատանք, համայնքներից մեկի՝ Գորայքի ղեկավարը հրաժարական տվեց որոշակի տարաձայնությունների պատճառով, անցած կիրակի ընտրություններն անցկացվեցին:

Հարցին՝ բոլոր համայնքների ղեկավարների հետ կարողանո՞ւմ է աշխատել, Հ.Պողոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ