27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը պարտվեց. Մարդիկ հիմար չեն, ու քո վարկանիշն անխուսափելիորեն գահավիժում է. Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

«Փաշինյանը պարտվեց Աբովյանի ընտություններում, այո, հենց Փաշինյանը, ոչ թե անդեմ ու անհայտ ՔՊ դրածոն:

Բոլորի համար էլ պարզ էր, որ ձայն տալու են հենց Փաշինյանին, իզուր չէր քայլերթ կազմակերպել այնտեղ:
Միգուցե սա լուրջ ազդակ կլինի նրա համար հիշելու, որ ստի ոտքերը կարճ են, որ երբ տարիներ շարունակ գոռգոռում ես ընտրություններին վարչական ռեսուրսն օգտագործելու մասին, բայց վարչապետ դառնալուն պես ինքդ ես օգտագործում այն, կամ որ ինչքան էլ ֆեյքերով ու գելլափներով փորձես խեղաթյուրել իրականությունը, իբր դեռ բարձր վարկանիշ ունես և փորձես մարդկանց հիմարի տեղ դնել, միևնույնն է, մարդիկ հիմար չեն, ու քո վարկանիշն անխուսափելիորեն գահավիժում է:

Հուսով եմ, Փաշինյանը ճիշտ եզրակացություններ կանի այս պարտությունից, ոչ թե կգլորվի դեպի բռնապետություն:
Ախխխ, բայց էն պատգամավոր Թագուհին էլ չի կարող սրտաճմլիկ ասմունքել ԱԺ-ում «ժողովրդի քայլի» մասին»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ