26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է ԱՀ տարածքում` Մարտակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ