27 Հունվարի, Երկուշաբթի, 2020
KFC

Արմեն Սարգսյան, գոնե այս փուլում դարձի եկեք և մի խորացրեք ձեր մասնաբաժինը պետականաքանդման գործում

6395_b

Հարգելի՛ պարոն նախագահ, անկեղծ ասած, ձեր անձի նկատմամբ ունեի հարգանք՝ հաշվի առնելով Ձեր տարիների փորձն ու գիտելիքները, սակայն Ձեր ընտրվելուց հետո դուք ջանասիրաբար մաշեցիք այդ հարգանքը։ Ձեր նախագահության օրոք 2 անգամ տապալվեց ՀՀ սահմանադրական կարգը, մեկ անգամ դուք նիկոլի ճնշմամբ առաջադրեցիք ՍԴ դատավորի թեկնածու՝ խամաճիկ Վահե Գրիգորյանին։

Այսօր ևս դուք տուրք տվեցիք ճնշումներին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսնակ Վահիկին առաջադրեցիք ՍԴ դատավորի թեկնածու։ Մի կողմ դնելով այդ առաջարկի իրավական անհամապատասխանությունը՝ ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ արդեն իսկ հանցակից եք Նիկոլի հետ. գոնե այս փուլում դարձի՛ եկեք և մի՛ խորացրեք ձեր մասնաբաժինը պետականաքանդման գործում: 

Նարեկ Մանթաշյան

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ