26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան հունիսի 7-11-ը Նախիջևանում «Անխախտ եղբայրություն 2019» խորագրով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, գրում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախօրեին Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ մայիսի 1-3-ն Ադրբեջանում անց էին կացվել «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ մարտավարական զորավարժությունները:

Զորավարժությունների հիմնական նպատակն էր բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ