29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի ավագանու անդամների շարքերում կան մարդիկ, ովքեր ծաղրում են քրիստոնեությունը, տեսանյութեր կան. ավագանու անդամ

heraxosazruyc-uneca-erevani-qa-n142468-1

Երևանի ավագանու նիստը սովորականի պես լարված մթնոլորտում է ընթանում: Ավագանին քննարկում է Լույս խմբակցության առաջարկը Երևանի փողոցների անվանափոխության հարցը: Այս պահին ավագանին արդեն հասցրել է մերժել Մովսես Խորենացու և Մեսրոպ Մաշտոցի փողոցները Սուրբ Մովսես Խորենացի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց անվանափոխելու մասին նախագծերը: Դրանց ընդունումը տապալվել է Իմ քայլը խմբակցության որոշմամբ:

Գրիգոր Լուսավորիչի անվան փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց անվանափոխելու հարցի քննարկման ժամանակ նախագիծը ներկայացնող Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարեց, որ տեղի ունեցած քննարկումներից հետո արդեն ցանկություն չունի ոչինչ ասող հայացքների ներքո ներկայացնել նախագիծը: Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց Վարդանյանին զերծ մնալ ակնաբուժական ակնարկներ անելուց՝ նշելով, որ դա չի նպաստում լավ մթնոլորտ ունենալուն, Վարդանյանն այդուհանդերձ ներկայացրեց նախագիծը՝ նշելով, թե ամոթ է, որ այն հիմա է քնարկվում, քանի որ նույնիսկ Իտալիայում Գրիգոր Լուսավորչի անունով փողոց կա, որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունն է կրում:

Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր հերթին նշեց, որ նախագծերի նկատմամբ վերաբերմունքն իրեն չեն զարմացնում, քանի որ ավագանու անդամների շարքերում կան մարդիկ, ովքեր ծաղրում են նույնիսկ քրիստոնեությունը, ինչի մասին տեսանյութեր կան:

Խաչատրյանը նաև հայտարարեց, որ ավագանու անդամներ կան, ովքեր արդեն 5-րդ անգամն են բացակայում նիստերից, ինչով պայմանավորված, օրենքով պետք է հեռացվի: Օրինակ Եվա Թովմասյանը պետք է հեռացվի, քանի որ արդեն 5-րդ անգամ հեռացվում է:

Հավելենք, որ Իմ քայլը նախագծերը մերժելու մասով որպես հիմնավորում ներկայացնում է ֆինանսական խնդիրը:

Իմ քայլի անդամ Գրիգոր Երիցյանը նշեց, որ քննարկումն ընթանում է ոչ գործընկերային, անտակտ ու գռեհիկ մթնոլորտում. «Ցավում եմ, որ մի կողմից բերում են սրբերի մասին նախագիծ, մյուս կողմից Իմ քայլի անդամներին դիշովկա է անվանում: Երեսպաշտություն պետք չի անել»:

Նախագիծն ընդունվեց, Գրիգոր Լուսավորչի փողոցը կկրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ