24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հերթական արտառոց դեպքը Արմավիրի գյուղերից մեկում. 13-ամյա աղջիկը հղի է

Արմավիրի մարզի գյուղերից մեկում հերթական արտառոց  դեպքն  է գրանցվել:Այս մասին տեղեկացնում է hayeli.am-ը:

45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը գտնվում է ակնհայտ հղիության վիճակում:

Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պտուղը մոտ հինգ ամսեկան է: Գյուղում խոսում են նաև, որ ամիսներ առաջ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի երկու տղա, որոնք 13 և 14 տարեկան են:

Անչափահաս տղաներն ու հղիացած աղջիկը նաև համադասարանցիներ են: Ամենայն հավանականությամբ՝ պտուղը չի հեռացվի, քանի որ բժշկական այդ միջամտությունը ապօրինի կարող է համարվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ