26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սանասարյանը անհամբեր սպասում է. ինչ է խոսել վարչապետի հետ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Դավիթ Սանասարյանը հանդիպել է իր հետ և խոսել իր դեմ հարուցված գործի մասին։

«Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։

Այո, ես վարչապետին տեղեկություն տվել եմ այն ժամանակ, երբ դեռ ես այս գործով որևէ կարգավիճակ չունեի, այո ես վարչապետի հետ հանդիպել եմ և խոսել ենք այս գործի մասին, բայց վարչապետի այն ասածից, թե իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չի, այլ նաև Դավիթ Սանասարյանն է, ասեմ, որ դա չի ենթադրում, որ ես ինքնախոստովանականով եմ հանդես եկել վարչապետի մոտ, ընդհակառակը, ես տեղեկացրել եմ քրեական գործի հետ կապված իմ անմեղության մասին։

Ավելին չեմ կարող ասել, անհամբեր սպասում եմ նախաքննության ավարտին։

Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ