26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Քանի դեռ Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը չի փոխվել, խաղաղության մասին որևէ խոսք չի կարող լինել». Փորձագետ

«2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից Ղազախի շրջանում բանակի փոխարեն տեղակայվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը բանակից հետո երկրորդ խոշոր զինված կառույցն է, բաղկացած է 15.000 անձից»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«2019թ. հունվարից ադրբեջանական կողմն անընդհատ բողոքում էր, որ հայերը կրակել են իրենց քաղաքացիական էքսկավատորների ուղղությամբ: Իրականում, միգուցե, դրանք քաղաքացիական են, բայց ներգրավված են ինժեներաամրաշինական աշխատանքներում, որն օգտագործվում է պետական սահմանապահ ծառայության կարիքների համար: Ադրբեջանը փորձում է այդ հատվածում նորացնել ճանապարհները, խրամատները, ամրացնել դիրքերը, իսկ հայկական կողմը, բնականաբար, սա չպետք է թույլ տա: Երբ իրենք մոտենում են առաջնագծին ու փորձում են ինչ-որ բարելավումներ իրականացնել, այդ ընթացքում իրավիճակն ինքնըստինքյան լարվում է: Ու այս դեպքում իրենք գնացին սադրանքի, որը միգուցե նմանատիպ ինչ-որ միջադեպի արդյունք էր: Ընդհանուր առմամբ իրավիճակը այսպիսին է»,- խոսելով ապրիլի 29-ին Ադրբեջանի կողմից մոտ 40 րոպե Բաղանիս-Այգեպար ճանապարհահատվածը կրակի տակ պահելու մասին՝ նշեց փորձագետը:

Տարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը տեղակայել է նոր ուժեր, փորձում են ամրանալ, նոր լարվածության օջախ ստեղծել, և դրա արդյունքում չի բացառվում, որ ապագայում նման միջադեպերը կրկնվեն:

«Չի բացառվում նաև այն, որ հենց ադրբեջանական բանակը կունենա վիրավորներ ու զոհեր: Խոսվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մասին, սակայն Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը չի փոխվել: Դա վկայում են Ադրբեջանի նախագահի, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների ու մյուս պաշտոնյաների հայտարարությունները:

Իրենք իրենց քաղաքականությունը պահպանել են՝ ամեն ինչ կամ ոչինչ: Եվ եթե այդ քաղաքականությունը շարունակում են, խաղաղության նախապատրաստելու մասին որևէ խոսք չի կարող լինել, չենք էլ կարող ակնկալել, որ հարատև խաղաղություն է լինելու, քանի դեռ Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը չի փոխվել»,- նկատեց Տարոն Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ