20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարուստներն առանց աղբաման պիտի մնան. Երեւանի քաղաքապետը “личный неприязнь” ունի

Ապրիլի 29-ին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեքի» ներկայացուցչին հորդորել է հանել մեծահարուստների տների կողքի աղբամանները և դրանք դնել այնտեղ, որտեղով հազարավոր քաղաքացիներն են անցնում։

«Կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են:

«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները եւ դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարեւոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», – ընդգծել է քաղաքապետը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ