26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ձեզ համար Ցեղասպանության թեման քաղաքական է, ինձ համար՝ իմ ընտանիքի պատմություն»․ Արմեն Աշոտյան

Ձեզ համար Ցեղասպանության թեման քաղաքական է, ինձ համար՝ իմ ընտանիքի պատմությունը․ ԵԽԽՎ-ում կայացած կոնֆերանսի ժամանակ այսպես է պատասխանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Թուրքիայի պատվիրակության ղեկավարին, որը, ըստ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման, «ծանր էր տարել» իր՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները և ժխտողականությամբ էր հանդես եկել:

«Մենք Հայոց ցեղասպանության թեման քննարկել ենք այս 100 տարիների ընթացքում և, ցավոք, շարունակելու ենք այն քննարկել երկար ժամանակ, մինչև Թուրքիան չընդունի պատմական ճշմարտությունը»,- ասել է նա:
 
Արմեն Աշոտյանը հիշատակել է, որ իր նախնիները  եղել են Սեբաստիայից՝ այժմյան Թուրքիայի արևելյան հատվածից, Ցեղասպանության հետևանքով հայտնվել են Հալեպում, հետո Սալոնիկում:  «1947 թվականին նրանք եկել են Սովետական Հայաստան, և հիմա ես այստեղ եմ: Ահա որն է տարբերությունը. Ձեր համար Ցեղասպանության թեման քաղաքական է, ինձ համար՝ իմ ընտանիքի պատմությունը»,- ընդգծել է նա:
   
Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան
 
tert.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ