21 Մայիսի, Երեքշաբթի, 2019

Նման կոչերով թազա Հայաստանի հեղափոխական իշխանությունն ամրագրում է Հայաստանում սահմանադրական կարգի տապալումը

3854_b

«Բոլորը հավասար են օրենքի առջև…»
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 28

«Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով…»
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 39

…Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի 221 հոդված, Սահմանդրության մեջ շուրջ 14,900 բառի մեջ 254 անգամ հիշատակվում է «օրենք»-ը, 24 անգամ՝ «օրինական»-ն ու «օրինականություն»-ը, 17 անգամ՝ «արդար» եզրն իր տարբեր դրսևորումներով և, փառք Ամենակալին, միայն 9 անգամ «ժողովուրդ»-ն ու «ժողովրդի»-ն…

…ՀՀ սահմանադրության մեջ բառ անգամ չկա ժողովրդին դավաճանելու տրամաբանության մասին… և փառք Բարձրյալին, որ չկա… ստալինիզմի մսաղացով անցած մարդկանց սերունդների համար, բացառությամբ դահիճների ու նրանց սերնդի, իհարկե, «ժողովրդի դավաճանը» շատ կոնկրետ իմաստ ունի…

…թազա Հայաստանի հեղափոխական իշխանությունը կոչ է անում մարդկանց մեղադրել ոչ միայն քրեական օրենսգրքով այլև ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ…

…նման կոչերով թազա Հայաստանի հեղափոխական իշխանությունն ամրագրում է Հայաստանում սահմանադրական կարգի տապալումը…

…էդ անտեր Սահմանադրությունը միակ բանն ա, որ ինձ կապում ա բառադի զանգվածի հետ, միակ բանն ա, որ ինձնից տարած փողերը դարձնում ա հարկ, ինձ ու իրենց դարձնում ա նույն երկրի քաղաքացի…

…էն պահին երբ պատեհական պոպուլիզմի խամաճիկները կոչ են անում տրորել Հայաստանի Հանրապետության Սամանադրությունը, էն պահին, երբ իմ ու իրենց միջև էդ երևութական ու աներևույթ կապը բառադի զանգվածն ու նրա առաջնորդները կտրում են՝ մեր միջև ընդհանուր ոչինչ չի մնում…

…ու իմ վճարած հարկերը դառնում են պարզապես ինձնից թալանված ունեցվածք, իսկ թալանողները՝ ռեժիմ, որից պետք ա օր առաջ ազատվել՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու բարի նպատակով…

…բայց ստալինիզմի ու ֆաշիզմի խառնուրդով ներծծված ուղեղներին կարևորը մի կտոր ոսկորն ա, որ նետում էին առաջ, նետում են էսօր, նետելու են վաղը՝ օրենքի գերակայությունն ու օրինականությունը, արժանապատվությունը ամբոխի արժեքների ու արժանիքների մեջ չեն եղել ու չկան… ու չեն լինելու… լինելու են հացն ու կրկեսը…

© հակասահմանադրական ցիրկ

Վահան Ասատրյան

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ