01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոչ ենք անում լրատվամիջոցներին առավել մեծ պատասխանատվության զգացումով մոտենալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ հրապարակումներին

Այսօր առաջատար համարվող թերթերից մեկում լույս տեսած հրապարակումը կեղծիք է ու միտված է կասկածներ ու տարընկալումներ առաջացնել մեր հավատավոր ժողովրդի սրտում, Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։ 

 

«Կոչ ենք անում լրատվամիջոցներին առավել մեծ հոգատարությամբ ու պատասխանատվության զգացումով մոտենալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասավորների վերաբերյալ հրապարակումներին ու առաջնորդվել լրագրողական մասնագիտական էթիկայի, այլ ոչ աղմկարարության ժանրի կանոններով։

Այսօր Ավագ շաբաթն է և հարկ է քրիստոնյաներին առաջնորդվել օրվա խորհրդով», – գրել է Վահրամ քահանա Մելիքյանը։ 

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն պահք չի պահել։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ