19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կմնան գործազուրկ, ո՞ւմ համար է աշխատում Ալեն Սիմոնյանը. Իրավունք

Թերթի տեղե­կություններով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վի­ճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (որով սահմանվում է, որ անմիջականորեն (խա­ղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով, վի­ճակախաղ կարող է կազմակերպ­վել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում), ամենևին էլ պատահական չէ: Ըստ շրջանառվող լուրերի՝ պարոն Սիմոնյանը իր այս նախագծով փոր­ձում է հետագայում ճանապարհ հարթել հեղափոխության օրերին քայլած որոշ գործարարների դաշտ մտցնելու համար

Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այսօր աշխատում են տարբեր նմանատիպ կենտրոններում, կանգ­նելու են գործազրկու­թյան առաջ:

Եվ ահա, ըստ աղբյուրի, նման վի­ճակախաղի կետերում աշխատող անձինք սպասում են կառավա­րության դիրքորոշմանը. «Եթե կա­ռավարությունը որոշի, որ պետք է Ալեն Սիմոնյանի նախագիծը հավա­նության արժանանա, ուրեմն նշա­նակում է, որ մենք կմնանք գործա­զուրկ: Այդ դեպքում մենք դուրս ենք գալու փողոց ու մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք: Հենց վարչա­պետն է մեզ մեր իրավունքները փո­ղոցում պաշտպանելու ձևը սովո­րեցրել»,- մեզ հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած քա­ղաքացին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ