19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք ունենք ծավալուն խնդիրներ, որոնց ուշադրություն չենք դարձնում, բայց Լոռու մարզից ուղղաթիռով հիվանդ ենք տեղափոխում /տեսանյութ/

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը ահազանգում է՝ առողջապահական ոլորտում մի շարք խնդիրներ կան, որոնք մատնված են անուշադրության և առողջապահական ոլորտի գրեթե բոլոր հիմնարար հարցերը բարձիթողի վիճակում են:

«Մենք ունենք մի որոշում, որը հղում է անում մի կանոնադրության վրա, որն արդեն ուժը կորցրած է: Այսինքն՝ մենք ունենք օդից կախված որոշում, ըստ որի գրեթե ոչ մի բան չի կանոնակարգվում, բայց կանոնադրության բացակայության մթնոլորտում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ կարողանում են ներկայանալ ծառայության ղեկավար, մասնագետ, որը որ չեն հանդիսանում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ մենք չգիտենք գոյություն ունե՞ն արդյոք մասնագիտական բնութագրեր թե ոչ, դրա համար էլ ըստ նրա, բնակչությունը բողոքում է Նախարարությունից և բժիշկներից.« Փոխարենը մենք ունենք ուղղաթիռ, որը առաջնային խնդիր չէր մեզ համար: Մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարող կառույց, որտեղ որ փոխնախարարի մակարդակով կաշառք վերցնելու համար ձերբակալվում են: Մենք ունենք ծավալուն խնդիրներ, որոնց ուշադրություն չենք դարձնում, բայց Լոռու մարզից ուղղաթիռով հիվանդ ենք տեղափոխում»:

Գրիգորյանն առաջարկեց ուղղաթիռի թռիչքների վրա ծախսված գումարներով բարձրացնել հաշմանդամների պետության կողմից երաշխավորված վճարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ