26 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Վտանգի տակ է հայտնվել 2019 թվականի ապրիլի 18-ից 21-ը Երևանում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարը

gabriel-ghazaryan-n138120-1

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի խմբերն իրենց մարզումներն անցկացնում են Հայաստանի խուլերի միավորման մարզադահլիճում: Նախարարության կողմից մարզադահլիճի վարձակալման համար տրամադրված գումարը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը սահմանված կարգով և ժամանակին փոխանցում է խուլերի միավորմանը:

Սակայն այդ կազմակերպության ղեկավարների անձնական անհաշտության և անհամաձայնությունների պատճառով պարբերաբար ձախողվում են շուրջ 350 մարզիկների մարզումները: Ցավոք, այդ անհաշտությունը գնալով ավելի ու ավելի վատ դրսևորումներ է ստանում՝ վեճ, ծեծկռտուք, փոխադարձ վիրավորանքներ, ինչի հետևանքով տուժում են մարզիկները, որոնց թույլ չեն տալիս շենք մտնել և մարզվել: Նախարարությունը տեղյակ է ստեղծված տհաճ իրավիճակին:

Խնդրին լուծում տալու, մարզիկների մարզական գործընթացը չխաթարելու նպատակով մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել միավորման ղեկավարության հետ՝ առաջարկելով տարաձայնությունների լուծման ուղիներ, սակայն ապարդյուն: Հանդիպումները կամ քննակումները մնում են անհետևանք և մտնում են փակուղի: Վտանգի տակ է հայտնվել 2019 թվականի ապրիլի 18-ից 21-ը Երևանում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարը, որը նախատեսված է անցկացնել խուլերի միավորման մարզադահլիճում: Ցավոք, խուլերի միավորման ղեկավարության անձնական տարաձայնությունների պատճառով կարող է տուժել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը:

Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարներին սթափվելու և խելամտության կոչ եմ անում: Ի վերջո, ցանկացած անհաշտություն, այդ թվում նաև անձնականը, կարելի է և պե՛տք է լուծել իրավական դաշտում: Գրում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ