19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանք ասում են՝ ընտանիքը հետամնացություն է, կարեւորը հաճույքն է: Ռոմեոյի և Ջուլիետայի սիրո քաղաքում կանգնել են ի պաշտպանություն ավանդական ընտանիքի /տեսանյութ/

Եվրոպական լուրջ ուժեր ելել են պաշտպանելու հայ ընտանիքի մոդելը: Մարտի 29-31  ՎԵրոնայում կայացած Ընտանիքների 18-րդ համաշխարհային համագումարը թույլ է տալիս հուսալ,որ ամեն դեպքում Եվրոպան ունի ապագա:

Իտալական Վերոնայում՝ Ռոմեոյի և Ջուլիետայի, ավանդական սիրո քաղաքում հաղթանակով է ավարտվել Ընտանիքների 18-րդ համաշխարհային համագումարը: Եվրոպական ձախ-ազատական ուժերի կողմից փորձերը բարդացնել աշխատանքը և  վարկաբեկել համագումարը ՝ ձախողվեց:

Ֆորումի մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք, նորին սրբություն Կիրիլ Առաջինը: Չնայած համագումարի մասին  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի երկիմաստ արտահայտվելուն ,այն սկսեց իր աշխատանքը Վերոնայի եպիսկոպոս Ջուզեպպե Զենտիի օրհնությամբ:

https://www.youtube.com/watch?v=o8zWnPP1JRQ

Միջոցառմանը ռուսական պատվիրակությունը  գլխավորել է Ելենա Միլսկայան:

«Ընտանիքին և ամուսնությանը առնչվող բազմաթիվ եվրոպական օրենսդրական նախաձեռնություններ մերժվել են մեր երկրի քաղաքացիների կողմից – մենք գերադասեցինք մնալ հավատարիմ մեր ավանդական արժեքներին»,- նշեց Միլսկայան:

Ի՞նչ են քննարկել Վերոնայում

Ամուսնության գեղեցկությունը,երեխաների իրավունքների,ընտանիքի պաշտպանությունը,բնապահպանական խնդիրները,ժողովրդագրական իրավիճակը աշխարհում, սրանք են համագումարի հիմնական թեմաները: Իտալիայի փոխվարչապետ Սալվինին նշեց. <<Երիեխաները չպետք է տառապեն ծնողների եսասիրության պատճառով ,նրանք պետք է ունենան հայր և մայր,ոչ թե ծնող1 և ծնող 2: Ջանք և երեխաներ, սա ճանապարհ է դեպի լուսավոր ապագա,ոչ թե  «մութ անցյալ» :

 «Ընտանիքի օր»  կազմակերպության ղեկավար Մասսիմո Գանդոլֆինին հիշեցրեց. «Աբորտի օրենքի «շնորհիվ» 1978թ. ցայսօր Իտալիայում սպանվել են վեց միլիոն չծնված երեխաներ, քանի որ աբորտը սպանություն է»:

Ընտանիքի համաշխարհային համագումարը տեսնում է այս սպառնալիքը և մտադիր է պայքարել դրա դեմ:

Սուրբ Պետրոսի անվան Ընտանիքի պաշտպանության և ժողովրդագրության հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Կոմովի խոսքով՝ համագումարը հրաշալի մթնոլորտում է անցել: ազմակերպվել է ցուցադրություն, որին մասնակցել են ավելի քան 20 հազար ավանդական արժեքների կողմնակիցներ: «Մեզ աջակցում է Իտալիայի բնակչության մեծամասնությունը»,-ասել են համագումարի կազմակերպիչները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ