21 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2019

Բաքուն՝ հայկական «հակահեղափոխության» մասին

21410_Nikol-Aliev_M

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլըն, Հայաստանի վարչպետի հայտնի ոճով, թե «ով մեզ դեմ է, հեղափոխությանն է դեմ, պրովոկատոր է», մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի  հայտարարությունը:

Հիշեցնենք, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե հատուկ գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում հայկական կողմին հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար ը նշել է, որ «այն չի ենթարկվում որևէ տրամաբանության և ոչ նորմալ մտածողությամբ մարդու զառանցանք է հիշեցնում»,- նշում է minval.az-ը:

«Հայկական իշխանությունները ներկայացնող այս մարդը ելույթ է ունենում միջազգային ահաբեկիչների ոճով՝ խաղաղ բնակչության հասցեին բարձրաձայնելով բացահայտ սպառնալից հայտարարություններ»,-ասել է Վագիֆ Դյարգախլըն:

Նա հավելել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները «վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված և Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար հաշվարկված խորամանկ ծրագրի մի մասն են»:

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ