08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հակահեղափոխության՞ ուրվականը

Միառժամանակ առաջ թավշյա իշխանությունների` Ադրբեջանից հնչող սպառնալի հայտարարություններին ոչ համարժեք եւ ուղղակի կասկածելի «պացիֆիստական» կեցվածքով մտահոգ շրջանակներին հաճելի անակնկալ մատուցեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` վստահեցնելով, որ իրենք հող տվող չեն։ Ճիշտ հակառակը` պատրաստվում են «ծաղկեցնել» ազատագրված տարածքները։ Հետո ասվեց, որ դա պաշտոնական Երեւանի տեսակետը չէ` այդ հարցերի վերաբերյալ տեսակետներ հայտնելու մենաշնորհը պատկանում է Նիկոլ Փաշինյանին եւ արտաքին գործերի նախարարությանը, բայց գնացքը գնացել էր։

Երկու օր առաջ էլ հայ հասարակայնության շրջանում դրական էմոցիաների ալիք բարձրացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը`նոր «բանաձեւում» տալով ԼՂ հարցում իրականացվող քաղաքականությանը. «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։

Պաշտոնական Երեւանի արձագանքն այս անգամ ավելի զգուշավոր էր։ Անդրադառնալով «հաղթողական» այդ հայտարարությանը՝ վարչապետ Փաշինյանը համեստորեն նկատեց՝ եթե պաշտպանության նախարարն այլ բան ասեր, տեղնուտեղը պաշտոնանկ կանեի։

Այս հայտարարությունները որքանո՞վ են արտահայտում իշխող կուսակցության դիրքորոշումը` ժամանակը ցույց կտա։ Բայց Վանեցյանի կամ նրա հետ փոխկապակցված անձանց բիզնեսների, հարազատների նկատմամբ վերջերս գործադրված «պատժամիջոցներն» այլ բան են հուշում։ Չենք խոսում արդեն Քաղպայմանագրի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Սորոսի վկա» Լարա Ահարոնյանի հայտնի գրառման մասին, որտեղ սա լալահառաչ արձանագրում է՝ Տղե՛րք, ուշքի եկեք, էս ի՞նչ եք անում` խաղաղության «նախապատրաստվելու» փոխարեն պատերազմի մասի՞ց եք խոսում։

Կարո՞ղ է` «նախկին իշխանություններից սերած», նրանց օրոք որպես պրոֆեսիոնալներ կայացած այս գործիչներն էլ են «հակահեղափոխական»` վրաներս խաբար չկա…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ