06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ոչխար պահելը չաշխատեց

Հիշում եք՝ մեր սիրելի վարչապետը հեղափոխությունից անմիջապես հետո հորդորեց, որ ոչխար պահենք։ Եվ ահա պարզվում է, որ անցած տարի ոչխարների թիվը մեր երկրում 3.5 տոկոսով կամ 22.5 հազարով նվազել է։

Խնդրում եմ՝ ինձ չհամոզեք, որ այս անկումը հեղափոխության մաղարիչների հետևանքն է։

Նաև չհամոզեք, որ նախկինում պաշտոնապես ոչխար համարվողներից ոմանք թավշյա իրականության մեջ սոցիալական կարգավիճակ են փոխել, դրա համար էլ ունենք անկում։ (ուշադրություն դարձրեք, որ ոչխարների գլխաքանակի ամենամեծ անկումը տեղի է ունեցել մայրաքաղաք Երևանում): 

Մտահոգիչ է, որ անկում է ապրել նաև խոշոր անասունների թիվը։ Եվ հատկապես մտահոգիչ է, որ ի հեճուկս Արսեն Թորոսյանի՝ առողջ ապրելու կոչերին, մեր իրականության մեջ ավելացել է խոլեստերինի գեներատոր խոզերի գլխաքանակը։ Գրում է քաղաքագետ Արմեն Մինասյանը: 56178588_2224951284232550_7333770732251381760_n

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ