09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև թշնամություն հրահրած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ն ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության, կնոջը թիրախավորելու և անառողջ ինտրիգների քննարկման։
Հատկանշական է, որ նկարագրված հարձակումը տեղի էր ունենում ոչ միայն բուն ԱԺ-ում, այլև դրա պատերից դուրս՝ համացանցում կազմակերպված ակտիվ խմբերի միջոցով։
Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած, արցախցիների բռնագաղթին նպաստած, մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև թշնամություն հրահրած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանն ու անարժանապատիվ կյանքին»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ