18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները, ապօրինությունները, բռնությունները հայ տեսակի դեմ են․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սփյուռքի, սփյուռքի կազմակերպությունների և ազգային գործիչների դեմ իշխանական հարձակումները տարբեր նպատակներ են հետապնդում:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, գործող ռեժիմը թիրախավորում է այն գործիչներին ու կառույցներին, որոնք համազգային խնդիրներով են զբաղվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախի խնդրից մինչև Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն:
Ոչ պակաս ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գործող ռեժիմը միաժամանակ փորձում է գոհացնել Բաքվին և Անկարային՝ մշտական ճնշումների ենթարկելով այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց հայանպաստ գործունեությամբ մեզ նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների զայրույթն են առաջացրել:
Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները, ապօրինությունները, բռնությունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ