25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և անգամ Ferrari-ով էլ չեն կարողանալու հասնել. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե գոհացնում է արդյոք իրեն երկրում փոփոխությունների դինամիկան։

«Ես շատ անգամ մարդկանց մեջ եմ, նրանց հետ ուղիղ շփման մեջ։ Գրում են, որ երկիրն անկայունության, տուրբուլենտության շրջանում է, հեսա տեսեք՝ ինչ ա լինելու։ Ոչ մի բան էլ չի լինելու։ Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն հետևից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», – ասաց գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ կառավարության դեմ սև հակաքարոզչության համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում։

Անդրադառնալով երկրում սոցիալական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստները և թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը։

«2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք», – ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ինքը կասկած չունի՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվել է և այն հաջողելու է։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ