29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչև մայիս թույլատրելուց հետո ժամկետի երկարաձգում չի լինելու

Hakob-Arshakyan-1

ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս տարվա մայիսի  1-ը: Դրանից հետո օրենքում փոփոխություն այլևս չի լինելու:

 

ԱԺ-ում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«ՀՀ մաքսային տարածքում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք կարող են ներմուծել մինչև այս տարվա մայիսի 1-ը»,-նշեց Արշակյանը;

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց` նշված ժամկետներից հետո հնարավոր է, որ լինեն քաղաքացիներ, ովքեր ցանկանան մեքենաներ ներմուծել: «Ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այս որոշումից հետո ժամկետների փոփոխություն չի լինելու»,- ասաց նա:

 

Հակոբ Արշակյանը նշեց` հարցը սկզբունքային է դրված: «Մենք ընդամենը փորձում ենք կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել և նախկին օրենքի հետ կապված թյուրըմբռնումների արդյունքում իրավիճակային լուծում տալ: Հետևաբար, դրանից հետո, օրենքի որևէ փոփոխություն չի նախատեսվում»,-եզրափակեց նախարարը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ