22 Մարտի, Ուրբաթ, 2019

Հղիներին չի կարելի գոռալ. Ճապոնացի գիտնականներ

05153107.089774.1323

Հղիության 9 ամիսների ընթացքում, ապագա մայրերը դժվարանում են պահպանել հանգստությունը եւ չնյարդայնանալ, դրա համար երբեմն կարող են լինել խոսակցություններ՝ բարձր տոնով, եւ նույնիսկ սկանդալներ: Այս մասին գրում է Sobesednik.ru- ն:

Գիտնականները վաղուց ուզում են պարզել, թե արդյոք բարձ եւ կտրուկ  հնչյուններն ազդում են ապագա երեխայի լսողության վրա: Ճապոնիայի փորձագետները, հենվելով անցկացրած հետազոտության վրա, հարցին դրական պատասխան են տվել:

Ինչպե՞ս է դա հնարավոր: Փորձագետները կարծում են, որ սթրեսը, որն ունենում է   հղի կինը, երբ նա վիճում է որեւէ մեկի հետ, կամ պարզապես լսում է բարձր ձայն, հանգեցնում է արյան վատ շրջանառության, եւ դեպի պտուղ արյան հոսքը նվազում է: Դա կարող է հանգեցնել պտղի ուշ աճին, այդ թվում՝ ազդել ծնվելիք երեխայի լսողության վրա:

Ավելի վաղ Yellmed-ը գրել էր, որ հղիության ժամանակ պահածոների եւ թեյի օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Այս մասին հաղորդում է Rambler.ru-n:

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ