26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի կադրերը «թռնո՞ւմ» են

 Նիկոլ Փաշինյանի նորանշանակ կառավարության ունիկալ պերսոնաժներից մեկը՝ սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը, / 2014 թվականից հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ գողության հոդվածով, 2015-ին ՀՀ իրավապահ մարմինները նրան ձերբակալեցին, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը-հեղ./ով արդեն հասցրել է «փայլել» իր հախուռն պահվածքով եւ մեղմ ասած՝ հիմար գրառումներով, այսօր հանդես է եկել նոր «շենշող» կոչով:

Մինչ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս բռնությունը դատապարտող ուղերձով, Օհանյանը ոչ ավել, ոչ պակաս կոչ է անում ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին, ովքեր հարձակվել են Նարեկ Մալյանի վրա, շարունակել «ռեստարտել ԵՊՀ»-ն: Արդյո՞ք կարող ենք այս ամենից եզրահանգել. կամ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները «թռնում են» Փաշինյանից, կամ բռնությունն ու տեռորը խրախուսվում է պետական մակարդակով: 

53192447_397109817754862_1082640601100320768_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ