20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այրում համայնքում 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին բացվեց եւ օրհնվեց խաչքար

Ի Հայրապետության Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի, մարտի 2-ին Այրում համայնքում 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին բացվեց եւ օրհնվեց խաչքար։

Խաչքարը տեղադրվել է Ուկրաինայի հայերի միության նյութական միջոցներով։ Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Գուդրատյան Սահակը, Ախթալայի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Հայաստանում Ուկրաինայի համայնքի ներկայացուցիչները, Այրում համայնքի բնակիչները։ Մինչ խաչքարի օրհնության կարգը Այրում համայնքի երիտասարդները Սիրանուշ Գալստյանի ղեկավարությամբ փոքրիկ ներկայացում էին պատրաստել ներկաների համար։ Խաչքարի օրհնության կարգը կատարեցին Ախթալայի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը եւ Ալավերդու հոգեւոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը։

Օրհնության կարգի ավարտին քահանա հայրերը կատարեցին նաեւ հոգեհանգստյան կարգ 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի համար։ Այրում համայնքի բնակիչների զգալի մասը սույն գյուղում հաստատվել են 1988 թ․ ջարդերից հետո եւ այս խաչքարը առաջին եւ միակն է, որ տեղադրվել է Այրում համայնքում Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին։ Խաչքարի քանդակագործը Արտակ Համբարձումյանն է, իսկ խաչքարի տեղադրումը նախաձեռնել է Ախթալայի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ․ Հեթում քահանա Թարվերդյանը։

Հավելենք, որ Ուկրաինայի հայերի միության միջոցներով սա առաջին խաչքարն է, որ տեղադրվել է Ուկրաինայի սահմաններից դուրս։ Հիշատակ արդարոց օրհնությամբ եղիցի։53036198_366573880849960_6786890562176811008_n 53121518_2304318196472482_2885539890525634560_n 52997057_421165628651744_6335897800433205248_n 53573904_1197253250431486_6439191171196518400_n 53233392_317452669127649_5706893616526393344_n 53160349_1092844820920311_262231315611385856_n 53742587_538178240008626_4583770792587689984_n ԱՄԵՆ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ