26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շոկ. ինչպիսին է լինելու վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը պետական ծառայողների օպտիմալացման մասին փաստաթղթին

Հարգելի քաղաքացիներ,

Հրապարակում եմ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։ Այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել։ Ինչպես ասում են` գրությունը մեկ անգամ ամբողջովին կարդալն է ճիշտ։ Կարծում եմ այս երկու մեջբերումները արտահայտում են «հպարտ քաղաքացիներին անմնացորդ ծառայող» Կառավարության ողջ էությունը.

«…Անգամ, եթե մոտ 10 հազար ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՍՏԵՂԾՈՂ հանրային ծառայողներ ԴԱՌՆԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ (ՏՈՒԺՎԵՆ), ԱՊԱ ԴՐԱՆԻՑ ՇԱՀԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ եւ ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի
…10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր եւ սպառիչ ծրագիր՝ ԱՌԱՆՑ ԿԱՇԿԱՆԴՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ։»։
Այս մեջբերումները առաջացնում են առնվազն հետեւյալ հարցերը.

Արդյոք Նիկոլ Փաշինյանի և ողջ Կառավարությա՞ն, թե՞ միայն դրա որոշ անդամների դիրքորոշումն է, որ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներն են, որոնց պատճառով մսխվում է կամ որոնք մսխում են բազմաչարչար պետական գանձարանը։

Ի՞նչ հավելյալ արդյունք են ստեղծել, օրինակ այն 88 պատգամավորները, որոնք այնտեղ են հայտնվել այս քաղաքացիների շնորհիվ նաև։

Արդյոք Հայոց պետականության ծաղկման, տնտեսական հեղափոխության եւ տնտեսական թռիչքաձեւ աճի ճանապարհին կանգնած միակ կամ հիմնական խոչընդոտը այս 10 հազար քաղաքացինե՞րն են։

Արդյոք Կառավարությունը, որի ներկայիս անդամները նախկինում սիրում էին պնդել, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են, որովհետեւ երկրում մարդ չկա, ընդունու՞մ են, որ Հայաստանում կա երեք միլիոն մարդ։ Թե նրանք պնդում են, որ հետհեղափոխական հրաշալի 10 ամիսները անտեսանելիորեն Հայաստան են բերել հարյուր հազարավոր մարդկանց։

Ո՞ր պահից Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին դարձավ հավելյալ արդյունք չստեղծող, ո՞րտեղ է այն նուրբ սահմանը, որով տարանջատվում է հավելյալ արդյունք չստեղծողը հպարտ քաղաքացուց։
• Արդյոք փոխվարչապետը եւ ֆինանսների նախարարը պատրաստվում են ներողություն խնդրել իրենց այս ձեւակերպման համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը դա կանի իր և մյուսների փոխարեն։

Եվ ամենակարեւորը` նշանակում է արդյոք, որ «գործող իրավական կարգավորումներով» չկաշկանդվելու հրահանգ-կոչը դառնում է համատարած, թե՞ շարունակենք բավարարվել միայն ՀՔԾ-ի պետի կողմից մարտի մեկի և այլ գործերի առնչությամբ իրավունքի հետ աղերս չունեցող ձևակերպումներով, ԱԱԾ-ի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու դրսևորումներով, Դավիթ Սանասարյանի իրականացրած հուժկու ու սուպեր իրավական վերահսկողությամբ:

Իրականում, հստակ է մի բան։ Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում եւ Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)։
• Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին, թեեւ ես գիտեմ, թե ինչպիսն է եղել նրա պաշտոնական արձագանքը։

Հ.Գ. Որ քաղաքացու օր էիք ուզում հռչակել, դրա մեջ այս 10000 քաղաքացիները մտնում են, թե՞ ոչ:
Հ.Գ. Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է կանգնած այս մարդկանց հետևում, թե՞ նրանք էլ են հավելյալ արդյունք չստեղծող:
Հ.Գ. Գիտեմ, որ ձեզ քվե են տվել, որ օպտիմալացնենք (դա ձեր ֆանտաստիկ ինտերպրետացիան է), իսկ կասեք՝ արդյո՞ք քվե տվել են իրենց այսպես վիրավորելու ու ծաղրելու համար:

53005029_3017325228293328_3047431127900880896_n 53155839_3017325234959994_2453263552580943872_n 53263093_3017325314959986_8002750861136625664_n 53536634_3017325324959985_2675474259848986624_n

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ