02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չի կարելի ասել, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է. Լևոն Զուրաբյան /տեսանյութ/

Մարտի 1-ի գործով դեռ շատ չբացահայտված փաստեր կան։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի մեղսակցության հարցը․ այս մասին Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությանը, թե  տասը տարի անց փաստերն այլևս չկան, վկաները հեռացել են և գործը բացահայտելն անհնար է, Լևոն Զուրաբյանն ընդգծեց․ «Սամվել Նիկոյանը շատ անպատվաբեր պետական հանձնաժողովի նախագահ էր։  Այն ավելի ճիշտ կլինի անվանել Մարտի 1-ի գործի կոծկման պետական հանձնաժողով։ Նրանք դրանով են զբաղվել, և մենք դա բացահայտել ենք»։

Լևոն Զուրաբյանը նշեց նաև, որ իրենք գոհունակությամբ են արձանագրում այն փաստը, որ այսօրվա իշխանությունն ունի ժողովրդի վստահությունը, թաթախված չէ Մարտի 1-ի հանցագործությունների մեջ և չի ցանկանում կոծկել ճշմարտությունը։ «Սա պետք է լինի պետական հոգածության ներքո գտնվող հարց, և մենք դրան հասել ենք»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ բանակն օգտագործելու հարցին անդրադառնալով, Լևոն Զուրաբյանը նշեց, որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հայտարարել է, թե Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանն անելու են ամեն բան, որպեսզի բանակը քաղաքացիներին ճնշելու գործում չներգրավվի։

«Մենք արդեն գիտեինք փետրվարի 23-ի հանդիպման այն որոշումների մասին, որ նրանք ցանկանում էին բանակն օգտագործել ժողովրդին ճնշելու նպատակով։ Եվ  մենք գիտեինք, որ կային մադիկ, ովքեր դրան դիմադրում էին։ Այսօր արդեն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես ընդունել է այն փաստը, որ բանակն օգտագործվել է։ Արդեն բացվում են փաստեր, որ նրանք ոչ միայն ներկա են եղել փողոցներում, նախապատրաստված են եղել գործողությունների, այլ նաև կրակել են»,- ասաց նա:

Հարցին, թե որտեղից նրան այս տեղեկությունները, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց․ «Այդ տեղեկությունները մամուլից եմ քաղել»։ Լրագրողների հետ զրույցի ավարտին Լևոն Զուրաբյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե ինչու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երթին ներկա չէ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ