25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև մեզ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, քանի որ այդ երկիրը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է:  Իրան այցին ընդառաջ IRNA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:

Նա հիշեցրել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ 2015թ. ողջունեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, քանի որ Հայաստանը ղեկավարվել է այն տեսլականով, թե ինչպիսի հնարավորություններ են բացվում տարածաշրջանային կայունության և համագործակցության առումով:

«Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է: Մենք հետևում ենք Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին: Բնականաբար, Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև մեզ: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է կոորդինացված աշխատել, վարել բաց երկխոսություն և իրանական կողմի, և գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ: Մենք հստակ ներկայացնում ենք մեզ անհանգստացնող խնդիրները, մեր մտահոգությունները և մեր դիրքորոշումը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը կարող է դրական գործոն լինել խնդիրների լուծման որոշումների որոնման հարցում»,- ասել է Փաշինյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ