18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետի դաբրոյով`ով կփոխարինի Ռուբեն Ջաղինյանին. Փաստ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է մարտի սկզբին:

Թերթի հավաստի տեղեկություններով, նա չի վերանշանակվի: Արդեն իսկ հայտարարված է մրցույթ նշյալ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար: Ամենայն հավանականությամբ, ով ընտրվի այդ հանձնաժողովի անդամ, նա էլ վարչապետի կողմից կնշանակվի հանձնաժողովի նախագահ:

Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական քաղաքական որոշում չունեն, թե ով է լինելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանը «այստեղ-այնտեղ» հավաստիացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» եւ նշանակվելու է վերոնշյալ հանձնաժողովի նախագահ:

Հիշեցնենք, որ Բունիաթյանը վերջերս էր հրաժարական ներկայացրել ՀՌԱՀ նախագահի պաշտոնից;

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ